«Լեզվական կրթության առանձնահատկությունները տարբեր հաղորդակցական և խոսքային միջավայրերում» խորագրով 2-րդ միջազգային գիտամեթոդական սեմինար

Պ. Մ. Մաշերովի անվան Վիտեբսկի պետական համալսարանի, Ա. Ն. Կոսիգինի անվան Ռուսական պետական համալսարանի և Ռուսական տեխնոլոգիական համալսարանի կողմից 2025թ. մայիսի 19-20-ը կազմակերպվում է «Լեզվական կրթության առանձնահատկությունները տարբեր հաղորդակցական և խոսքային միջավայրերում» խորագրով 2-րդ միջազգային գիտամեթոդական սեմինարը:

Սեմինարի աշխատանքային լեզուներն են` ռուսերենը, բելառուսերենը և անգլերենը:

Սեմինարը կանցկացվի առկա, հեռակա և հեռավար ձևաչափերով:

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. մայիսի 5-ը kafedraafvsu@gmail.com էլ. հասցեին ուղարկել մասնակցության հայտը, իսկ մինչև 2025թ. մայիսի 19-ը` գրանցվել https://conf.vsu.by հղմամբ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):