Ակադեմիական համագործակցության հուշագիր ՇՊՀ-ի և ՌՊՏՀ-ի միջև

Այսօր Ռոստովի պետական տնտեսական համալսարանի ներկայացուցիչները Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի, Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանի և Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում փոխանցեցին նախապես քննարկված և հաստատված ակադեմիական համագործակցության հուշագրի բնօրինակը։
Հուշագրի նպատակը համալսարանների միջև գիտակրթական համագործակցության զարգացումն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդումն է։
Հուշագրով նախատեսվում է․
  • համալսարանների վարչական ու պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ակադեմիական շարժունություն ու փոխանակում,
  • համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում,
  • դասախոսությունների անցկացում, գիտաժողովների կազմակերպում և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքների կազմակերպում ու անցկացում։
Գործընկեր բուհերի հետ ունեցած հարաբերությունների ամրապնդումը կնպաստի ՇՊՀ-ի 2023-2027թթ. զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված՝ բուհի միջազգայնացման գործընթացին: