ՇՊՀ-ում մեկնարկեցին ուսուցիչների վերապատրաստման դասընթացները
Շիրակի պետական համալսարանում այսօրվանից մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։
Վերապատրաստման դասընթացներն անցկացվում են անգլերեն, աշխարհագրություն, ֆիզիկա, ֆիզկուլտուրա, հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, ՆԶՊ, պատմություն, տարրական ուսուցման մեթոդիկա և ռուսաց լեզու առարկաների գծով, որոնց մասնակցում են 29 դպրոցների շուրջ 120 ուսուցիչներ Գյումրի քաղաքից և Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից։
Դասընթացների առաջին օրը մասնակիցներին ողջունեց և բարի աշխատանքային ընթացք մաղթեց ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը։ Նա վստահեցրեց, որ պատրաստության բարձր աստիճան ունեցող դասընթացավարների շնորհիվ ՇՊՀ-ոմ անցկացվող վերապատրաստումը կլինի արդյունավետ և մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիքներ, կզարգացնեն համապատասխան կարողություններ ու հմտություններ։
ՇՊՀ-ի վերապատրաստումների պատասխանատու Մ․ Ղալաչյանն էլ մասնակիցներին ներկայացրեց վերապատրաստման դասընթացների ծրագրի բաղադրիչները և ժամանակացույցը։




















