Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտագրվելու հնարավորություն ունեն նաև ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված քննություններից ունի դրական գնահատականներ։

Դիմորդները կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն հունիսի 30-ին մինչև ժամը 20:00, հուլիսի 1-ին` ժամը 9:00-17:00-ն ներառյալ: Հավելյալ տեղեկատվություն և ԳԹԿ անձնական համար ստանալու համար զանգահարել`  010-559268, 041559268 հեռախոսահամարներով:

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «Նախնական զինվորական պատրաստություն» և «Կիրառական արվեստ» կրթական ծրագրերի այն դիմորդները, ովքեր չեն հայտագրվել, կարող են վերոնշյալ ժամկետներում հայտագրվել dimord.am կայքում, կամ դիմել ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողով՝ հետևյալ հեռախոսահամարով․ 093 743051։

ՇՊՀ-ում ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ 2023 թվականի հուլիսի 3-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: