«ՀՀ նախագահի և Ազգային ժողովի փոխհարաբերությունների որոշ խնդիրներ 2015թ. սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո» թեմայով գիտական սեմինար

Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ գիտական սեմինար։ Բանախոսը Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբան Վահե Բաղդասարյանն էր։ Սեմինարի թեման էր «ՀՀ նախագահի և Ազգային ժողովի փոխհարաբերությունների որոշ խնդիրներ 2015թ. սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո»։
 Վ․ Բաղդասարյանը ներկայացրեց խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ՀՀ նախագահի և Ազգային ժողովի փոխհարաբերությունների փոփոխությունները` միաժամանակ կատարելով համեմատական վերլուծություն կիսանախագահական կառավարման համակարգում Հանրապետության նախագահի լիազորությունների հետ:
 Բանախոսը նշեց, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ՀՀ նախագահի և Ազգային ժողովի փոխհարաբերությունները դարձել են առավելապես արարողակարգային և ձևական, իսկ նախագահի կարգավիճակը և լիազորությունները գրեթե բոլոր ոլորտներում կրում են հիմնականում արարողակարգային բնույթ։
 Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկում և հարցուպատասխան: