ՇՊՀ-ում տարեմուտի միջոցառում էր
Շիրակի պետական համալսարանում այսօր՝ այս տարվա վերջին աշխատանքային օրը, տեղի ունեցավ տարեմուտի միջոցառում աշխատակիցների մասնակցությամբ։
Բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհավորեց բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ Հայոց աշխարհին ցանկանալով խաղաղություն, բուհի աշխատակազմին՝ աշխատանքային և ստեղծագործական արգասաբեր գործունեություն։
Ամփոփելով 2023 թվականը՝ ռեկտոր Ե․ Սերոբյանը հավելեց, որ բուհի համար 2024 թվականը հոբելյանական տարի է լինելու, որը, հարկավ, նոր էջ է բացելու բուհի բազմամյա պատմության մեջ։











