Ամառային դպրոց-2. օր 3

Ամառային դպրոցի 3-րդ օրն սկսվեց ՇՊՀ Ռազմական ամբիոնից։ Ամբիոնի դասախոսներ՝ մայոր Տ․ Տիգրանյանն ու փոխգնդապետ Գ․ Հովհաննիսյանն աշակերտների հետ շրջայց կատարեցին մասնաշենքում, ներկայացրեցին ամբիոնի պատմությունն ու տարեգրությունը, զենքի պահասենյակում մասնակիցներին ցույց տվեցին ինքնաձիգեր և ձեռքի հակատանկային նռնականետներ։

ՇՊՀ-ի քոլեջում աշակերտներին դիմավորեց, մասնաշենքին և ուսուցանվող մասնագիտություններին ծանոթացրեց դաստիարակության գծով փոխտնօրեն Ա․ Բաղդասարյանը։

Հաջորդիվ ճանաչողական էքսկուրսիան էր դեպի Հառիճավանք և Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցի, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային կոթողներին և ակտիվ հանգիստ անցկացնել բնության գրկում:

Բնագիտամաթեմաթիկական ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անի Նիկոյանն էլ մասնակիցներին ներկայացրեց հնագույն հայկական եկեղեցիների պատմությունն ու ավանդապատումները։