«Հետաքրքրաշարժ քիմիա» թեմայով բաց դաս ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում անցկացվեց «Հետաքրքրաշարժ քիմիա» թեմայով բաց դաս , որին մասնակցեցին 6-րդ հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ։
Դասի շրջանակում աշակերտները լաբորատոր պայմաններում իրականացրին բուսական ծագում ունեցող սննդամթերքներից վիտամին C-ի հայտնաբերման որակական և քանակական ռեակցիաներ:
Նրանք նաև ծանոթացան կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի սարքավորումներին , ուսումնասիրեցին դրանց աշխատանքի սկզբունքները։
Բաց դասը կազմակերպվել էր 8-րդ դասարանի նախագծային աշխատանքների շրջանակներում։ Լաբորատոր փորձարկումների ժամանակ աշակերտներին աջակցում էին ամբիոնի դոցենտներ Կարինե Ավագյանը, Լուսինե Մելքոնյանը և ասիստենտ Թեհմինե Փանոսյանը։
Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն դպրոցականների համար՝ զարգացնելով նրանց գիտական մտածողությունը, փորձարարական հմտությունները և հետաքրքրությունը բնական գիտությունների հանդեպ։











