Հարգանքի տուրք՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին
Հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի օրը Շիրակի պետական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները այցելել են «Շիրակ» գերեզմանատուն հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
Համալսարանականները ծաղկեպսակ են դրել հերոսների հիշատակը հավերժացնող «Ազատամարտիկների պանթեոնի» հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել «Նալբանդյանցիների» հուշակոթողի առջև։








