«Տեղեկատվական պատերազմների կարգավորման հիմնախնդիրները միջազգային իրավունքում» թեմայով սեմինար

ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Տեղեկատվական պատերազմների կարգավորման հիմնախնդիրները միջազգային իրավունքում» թեմայով սեմինար, զեկուցողն էր Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, պ․գ․թ․, դոցենտ Արտակ Հովհաննիսյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանը, վերջինս ընդգծեց թեմայի կարևորությունը, արդիականությունը և հրատապությունը:

Ժամանակակից աշխարհում շատ ակտուալ է տեղեկատվական պատերազմ հասկացությունը, վերջինս համարվում է զինված հակամարտության վարման նոր տեսակ և դրան լիարժեք տիրապետել պարտավոր ենք բոլորս։

Ա․ Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ տեղեկատվական պատերազմների հիմնահարցերին, տեղեկատվական զենքերի տեսակներին, կարգավորման մոտեցումներին՝ մարդասիրական իրավունքի տեսանկյունից։

Սեմինարն ավարտվեց ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում։