Խոշոր հաշվով հաղթանակ ֆուտզալի մրցաշարում

ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի «Ֆուտզալի համալսարանական Լիգա» մրցաշարում Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հավաքական թիմը 7:1 հաշվով հաղթել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմին։

 

Շնորհավորում ենք՝ մաղթելով բազմաթիվ հաղթանակներ։