Ամառային դպրոց-2. օր 1
Այսօր Շիրակի պետական համալսարանում մեկնարկեց «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի 2-րդ փուլը։
Ծրագրի առաջին օրը մասնակիցներին ողջունեցին և հաջող ընթացք մաղթեցին Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վ․ Էլոյանը և Արտաքին համագործակցության կենտրոնի վերապատրաստումների պատասխանատու Մեսրոպ Ղալաչյանը, որից հետո աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ընթերցասրահին, այցելեցին Արտաքին համագործակցության կենտրոն, որտեղ կենտրոնի տնօրեն, բ․գ․թ․, դոցենտ Հ․ Մելքոնյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ծանոթացրեց Էրազմուս+ ծրագրին և ընձեռած հնարավորություններին։
Հաջորդ ծանոթությունը Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի հետ էր։ Ամբիոնի վարիչի ԺՊ, ա․գ․թ․, դոցենտ Գ․ Ավետիսյանը աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի և ամբիոնի պատմությունը, ծանոթացրեց բոլոր այն մասնագիտություններին, որոնցով ֆակուլտետում կատարվում է ընդունելություն։
Կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչի ԺՊ, կ․գ․դ․, պրոֆեսոր Ս․ Ալեքսանյանը մասնակիցներին ներկայացրեց իրենց ամբիոնի գործունեության հիմնական ոլորտները, ծանոթացրեց Կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության լաբորատորիայում առկա սարքավորումներին, որից հետո աշակերտները կ․գ․թ․ Թ․ Փանոսյանի և կ․գ․թ․, դոցենտ Ա․ Գրիգորյանի հետ կատարեցին լաբորատոր փորձարկումներ։
Հաջորդ լաբորատոր փորձարկումը ֆիզիկա առարկայից էր․ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի լաբորանտ Ա․ Մովսիսյանը և ամառային դպրոցի մասնակիցները Մեխանիկայի լաբորատորիայում որոշեցին սահքի շփման գործակիցը:
«Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի 2-րդ փուլը կավարատվի հունիսի 30-ին։















