Երվանդ Մկրտչյանը ճանաչվել է հաղթող վազք մրցաձևում
Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող, վազորդ Երվանդ Մկրտչյանը Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը: Նա հաղթող է ճանաչվել 5000 մետր վազք մրցաձևում:
1500 մետր վազքում էլ Մկրտչյանը ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Ջերմորեն շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ։