ՇՊՀ-ում ավարտվեցին ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

 Այսօր ՇՊՀ-ում ընթացող անգլերեն, աշխարհագրություն, ֆիզիկա, ֆիզկուլտուրա, հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, ՆԶՊ, պատմություն, տարրական ուսուցման մեթոդիկա և ռուսաց լեզու առարկաների գծով` հանրակրթական ուսումնական հաստատությունների պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների վերջին օրն էր։
Ամփոփիչ թեստերը լրացնելուց հետո մասնակիցները հանդիպեցին ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի և վերապատրաստումների պատասխանատու Մ․ Ղալաչյանի հետ։
Բուհի ռեկտորը շնորհավորեց նրանց և շնորհակալություն հայտնեց վերապատրաստման նպատակով հենց ՇՊՀ-ն ընտրելու համար։ Հանդիպման ընթացքում ուսուցիչները կարծիք հայտնեցին ուսումնական ծրագրի մասին և հանդես եկան առաջարկություններով:
Հիշեցնենք, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին 29 դպրոցների շուրջ 120 ուսուցիչներ: