ՇՊՀ-ն հյուրընկալել էր «Ժեստ» հոգեբանական կենտրոնին

Փետրվարի 22-ին Շիրակի պետական համալսարանում հյուրընկալել էինք «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանին և կենտրոնի հոգեբաններին։ Նրանք հանդիպում ունեցան Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ։
Հանդիպման սկզբում հյուրերին ողջունեց և հաջող աշխատանքային ընթացք մաղթեց Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչի ԺՊ Կարինե Սահակյանը։
Կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը մասնակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչության հետպատերազմյան տրավմաները, նրանց հետ տարվող հոգեբանական աշխատանքները, մասնավորապես անդրադառնալով մանկահասակների և դեռահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկություններին։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի առաջատար մասնագետներն էլ սահիկաշարերի միջոցով ներկայացրին «Մանկան հոգեբանությանը նվիրված ժամանակակից մոտեցումները»։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ։