Մասնագիտական կողմնորոշման այց Գյումրու թիվ 1, թիվ 2 և Ախուրյանի Ն․ Աղբալյանի անվ․ ավագ դպրոցներում
Ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով տեղեկատվական հանդիպումներ ունեցանք Գյումրու թիվ 1, թիվ 2 և
Ախուրյանի Ն․ Աղբալյանի անվ․ ավագ դպրոցներում։
Հանդիպումների ընթացքում ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանն ու Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի դիմորդների հետ տարվող աշխատանքների համակարգող Մ․ Ղալաչյանն աշակերտներին ներկայացրին ՇՊՀ-ում մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորություններն ու արտոնությունները, բուհում գործող ներբուհական և պետության կողմից սահմանված զեղչային համակարգերը, ԲՏՃՄ ուղղությունների գծով սովորող ուսանողներին պետության կողմից տրամադրվող կրթաթոշակի չափը (70․000 ՀՀ դրամ), բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ու գործընթացը, ինչպես նաև ընդունելության հիմնական ու լրացուցիչ փուլերի առանձնահատկությունները։
Հանդիպումների ավարտին տրվեցին աշակերտներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։









