«Ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի արդի հիմնախնդիրները ներկա փուլում» IV համառուսաստանյան (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով
ՌԴ Նովոսիբիրսկի Ազգային գվարդիայի ռազմական ինստիտուտի, Սիբիրի կառավարման ինստիտուտ-ՌԴ ժողովրդական տնտեսության և քաղաքացիական ծառայության ակադեմիայի մասնաճյուղի և ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիայի Նովոսիբիրսկի մասնաճյուղի կողմից 2025թ. փետրվարի 25-26-ը կազմակերպվում է «Ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի արդի հիմնախնդիրները ներկա փուլում» IV համառուսաստանյան (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց գրանցվել գիտաժողովի պաշտոնական կայքում մինչև 2025թ. փետրվարի 10-ը և նյութերն առցանց ուղարկել մինչև 2025թ. փետրվարի 28-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):