Ամառային դպրոց․ երրորդ օր

Ամառային դպրոցի երրորդ օրը մասնակիցները ծանոթացան Հասարակական գիտությունների ֆակուլտետին։ Ֆակուլտետի ուսանողները սահիկաշարերի միջոցով ներկայացրին ամբիոնների գործունեությունը և մասնագիտությունների առանձնահատկությունները։

Աշակերտները հանդիպում-քննարկում ունեցան Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Ա․ Հակոբյանի հետ «Անձնային նշանակությունների և արժեքային կողմնորոշումների ձևավորումը պատանեկան շրջանում» թեմայով։

Օրն ամփոփվեց Սպորտի և արվեստի ամբիոնի հետ ծանոթությամբ։ Հրաձգարանում ուժերը փորձելուց հետո աշակերտները մասնակցեցին նաև վոլեյբոլի մրցաշարին։