Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի:
Խմբի ղեկավարի դիմումի, խմբի կատարողի՝ ուսանող հանդիսանալու մասին տեղեկանքի և հայտի տպագիր 2 օրինակներն անհրաժեշտ է ներկայացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ ուղարկել կենտրոնի sush.science2023@gmail.com էլ. փոստի հասցեին բոլոր աշխատանքային օրերին՝ մինչև 2025թ. հունվարի 18-ը, ժամը 18:00-ն: