ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՅԱՍԻԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)
Ռումինիայի Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը մեկնարկել է 2023-2024 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում են ՇՊՀ մեկ աշխատակցի՝ դասավանդելու նպատակով, ինչպես նաև բակալավրիատի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերում սովորողների՝ հետևյալ մասնագիտությունների գծով․
- Կրթություն
- Պատմություն և հնագիտություն
- Լեզուներ
- Սոցիալական և վարքաբանական գիտություններ
- Լրագրություն և ռեպորտաժ
- Բիզնես և կառավարում
- Մաթեմատիկա և վիճակագրություն
- Ճամփորդություն, տուրիզմ և ժամանց։
Աշխատակիցների համար շարժունությունն իրականացվում է 5 օրով, իսկ բակալավրիատի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերով սովորողների համար՝ 4 ամսով:
Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 6-ն է։
Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-14 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով։