ՇՊՀ-ի Գիտական խորհուրդը գումարեց հերթական նիստը

Հունիսի 19-ին «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհուրդը գումարեց հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնց համար ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Մասնավորապես․
Տպագրության երաշխավորվեցին ՇՊՀ-ի Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչի ԺՊ, մ.գ.թ., դոցենտ Գ. Աղանյանի հեղինակությամբ ներկայացված «Ռազմամարզական խաղերի ուսուցման մեթոդիկան ավագ դպրոցում» և նույն ամբիոնի պրոֆեսոր Ա. Մաթևոսյանի, Ա. Գովելյանի, Ա. Ներսիսյանի, Ք. Պետրոսյանի համահեղինակությամբ ներկայացված «Մարզիկների ընտրության և կողմնորոշման սկզբունքները ծանրամարտում /Գյումրի քաղաքի օրինակով/» ուսումնամեթոդական ձեռնարկները:
 Հաստատվեցին «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում գործող մի քանի կարգերի ու ընթացակարգերի լավարկված տարբերակները, ներառյալ մատենավարության կարգը, գիտամեթոդական և ուսումնամեթոդական աշխատանքների տպագրության երաշխավորման ընթացակարգը, գիտահետազոտական գործունեության լրավճարների տրամադրման կարգը և ներբուհական դրամաշնորհների տրամադրման կարգը:
Դոցենտի գիտական կոչումներ շնորհվեցին Օտար լեզուների և գրականության ամբիոնի երկու ասիստենտների։
 Ընթացիկ հարցերով հաստատվեցին նաև համալսարանի խորհրդանիշների նախընտրելի տարբերակները, ներառյալ նոր դրոշի և խորհրդանիշի ձևերը, որոնք առաջարկվել էին ՇՊՀ Ուսանողական խորհրդի նախկին նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Ղուկասյանի և Ուսանողական խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խմբի կողմից:
Նիստին քննարկվեցին օրակարգով նախատեսված այլ հարցեր ևս։