Գարիկ Կարապետյանը նվաճեց հերթական մեդալը
Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Գարիկ Կարապետյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է պոկում վարժության փոքր ոսկե մեդալը, իսկ երկամարտի արդյունքում (394 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ։