ՇՊՀ-ում գրքերի շնորհանդես-գինեձոն էր
Այսօր ՇՊՀ-ում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազի՝ հետմահու հրատարակվող «Անտիպ էջեր» շարքի չորրորդ գրքի և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Կորյուն Առաքելյանի «Ձայն հայրենյաց» գրքի շնորհանդես-գինեձոնը։
Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» գիրքը բնագրերի հետ համեմատելով՝ կազմել, խմբագրել և ծանոթագրել է գրականագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ով Շիրազի «Անտիպ էջերի» վերաբերյալ դասախոսություն կարդաց ներկաների համար և դրվագներ պատմեց Շիրազի կյանքից։
Կորյուն Առաքելյանի «Ձայն հայրենյաց» պոեմը գրված է առանձնահատուկ ներշնչանքով՝ տոգորված մեծ հայրենասիրությամբ և նվիրված է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին։
Հանդիպմանը ներկա էին նաև ՇՊՀ-ի ավագ դպրոցի և Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները։ Հանդիպման ավարտին ներկաները հատվածներ ներկայացրին Շիրազի «Անտիպ էջերից» և դրվագներ ընթերցեցին «Ձայն հայրենյաց» պոեմից։












