ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանն առցանց մասնակցեց ՌՊՏՀ-ի կողմից կազմակերվպած միջազգային գիտապրակտիկ գիտաժողովին

Շարունակելով արտաքին համագործակցության ոլորտների ընդլայնումը՝ Շիրակի պետական համալսարանում աշխատանքներ են տարվում նաև գործընկեր բուհերի հետ կնքած պայմանագրերով ու հուշագրերով նախատեսված աշխատանքներն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Ռոստովի պետական տնտեսական համալսարանի հետ կնքած համագործակցության հուշագրի շրջանակներում այսօր ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանն առցանց մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՌՊՏՀ-ի կողմից կազմակերպված «Գիտական հետազոտություն-պրակտիկ կիրառություն փուլի առաջնահերթ նշանակությունը» թեմայով միջազգային գիտապրակտիկ գիտաժողովին։