Էրազմուս+ T4GREEN ծրագրի ընթացքը ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+ T4GREEN («Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման») ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական առցանց աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների ծրագիրը։
Այդ ծրագրով նախատեսվում է անցկացնել բենչմարքինգ եվրոպական գործընկեր բուհերի կրթական ծրագրերի հետ և դրա արդյունքում Հայաստանի բուհերի համապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերը լրամշակել՝ ըստ կանաչ և թվային տեխնոլոգիաների ներդրման։