ՇՊՀ-ում վառվեցին տոնածառի լույսերը

Այսօր ՇՊՀ-ում տոնական տրամադրությամբ և ուրախ մթնոլորտում վառվեցին բուհի գլխավոր մասնաշենքի տոնածառի լույսերը։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Նյուռա Մուրադյանը շնորհավորեցին բոլորին գալիք տոների առթիվ՝ մաղթելով, որ 2024 թվականը լինի խաղաղության, բազում հաջողությունների և նորանոր ձեռքբերումների տարի։