Տեղեկատվական հանդիպումներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով
2023թ․ նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ՇՊՀ-ի կողմից Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի հանրակրթական, միջնակարգ և ավագ դպրոցներում ու վարժարաններում մասնագիտական կողմնորոշման նպատակով իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ 10-12-րդ դասարանների աշակերտների հետ։
Հանդիպումների ընթացքում ապագա դիմորդներին ներկայացվել են․
- Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ու գործընթացը,
- Ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերի առանձնահատկությունները,
- ՇՊՀ-ի 2024-2025 ուստարվա մասնագիտությունների նախատեսվող ցանկը,
- ՇՊՀ-ում մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորություններն ու արտոնությունները,
- ԲՏՃՄ ուղղությունների գծով սովորող ուսանողներին պետության կողմից տրամադրվող կրթաթոշակի չափը (70․000 ՀՀ դրամ),
- Միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով եվրոպական բուհերում ուսումնառություն ստանալու հնարավորությունները,
- Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ընձեռած հնարավորությունները,
- Բուհում գործող ներբուհական և պետության կողմից սահմանված զեղչային համակարգերը,
- Հայաստանյան բուհերի համեմատ ամենամատչելի վարձավճարների գործոնը,
- Ռազմական ամբիոնում սովորելու առավելությունները։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում գործընկեր բոլոր դպրոցների տնօրեններին և աշխատակիցներին՝ ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար։
ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել 0312 6 94 94, +37491 74 30 51 հեռախոսահամարներով կամ գրել admisscom@shsu.am էլեկտրոնային փոստի հասցեին։