Շիրակի պետական համալսարանի օլիմպիականները
Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության ուսանողներն ու շրջանավարտները տարիների հոսքում մշտապես ցուցաբերել և ցուցաբերում են մարզական բարձր արդյունքներ ոչ միայն հանրապետական, այլև միջազգային մրցաշարերում։ Հաղթանակների շրջագծերում բուհի ուսանող-մարզիկները բազմիցս ամրագրել են նվաճումներ՝ դառնալով համաշխարհային մրցաշարերի մրցանակակիրներ և մասնագիտության պատմության մեջ կերտելով յուրատիպ բեղմնավոր էջեր:
Այսօր հպարտությամբ ենք իրազեկում, որ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի՝ Հայաստանի 15 մասնակիցներից երեքը՝ ծանրորդ Գարիկ Կարապետյանը (102 կգ) , բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ) և աթլետ Երվանդ Մկրտչյանը , Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության ուսանողներն են։
ՇՊՀ-ի ուսանող, աշխարհի փոխչեմպիոն, բազմակի միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, Հայաստանի քառակի չեմպիոն Դավիթ Չալոյանն է լինելու մեր հանրապետության դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
Աներկբա հավատով մաղթում ենք հաջողություն և նվաճումներ մեր մարզիկներին: