Վերապատրաստաման դասընթաց կիբեռանվտանգության ոլորտում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի  Սայհաբ Հայաստան նախաձեռնության հետ համատեղ  մեկնարկում են երկու նոր դասընթաց՝ 

SOC Analyst 101 դասընթացը՝«պաշտպանական» (defensiveուղղվածության, որի ավարտին Դուք ձեռք կբերեք հմտություններ և գիտելիքներ կիբեռանվտանգության կենտրոնի (SOC-ի) վերլուծաբանի կարիերայում հաջողության հասնելու համար:
Hacking 101 դասընթացը` անվտանգության «հարձակվողական» (offensive) ուղղվածության, որի ավարտին Դուք կունենաք հիմնարար պատկերացում ոլորտի մասին, կկարողանաք Ձեր գիտելիքները կիրառելպենտեստերի՝ ներթափանցմամբ փորձարկման անվտագության ստուգումներիկամ աշխատել աշխարհի առաջատար ընկերությունների բագբաունթի (bug bounty) ծրագրերով:

Այս ներածական դասընթացները նախատեսված են արդեն որոշակի ՏՏ գիտելիքներ կամ փորձ ունեցողՏՏ ադմինիստրատորների, DevOps, QA մասնագետների հմտությունների զարգացման և վերապատրաստման համար, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողների համար։

Դասընթացների բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://bit.ly/3INuW2D :

Հարցերի դեպքում զանգահարեք +374 10 545343 հեռախոսահամարով։