«Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարում հաղթեց Գյումրու բուհերի հավաքական թիմը 

ՇՊՀ-ի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հավաքական թիմը ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարի եզրափակիչում, հաղթելով Երևանի պետական համալսարանի թիմին, զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը։
Շնորհավորում ենք մեր չեմպիոններին և մաղթում, որ նման հաջողությունները լինեն շարունակական։