Ավարտվեցին մասնագիտական կողմնորոշման տեղեկատվական հանդիպումները

Ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով այս տարվա տեղեկատվական վերջին հանդիպումներն իրականացրեցինք Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի և Գյումրու տնտեսագիտական վարժարանի 10-12-րդ դասարանների աշակերտների հետ։

Հանդիպումների ընթացքում ՇՊՀ-ի Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի դիմորդների հետ տարվող աշխատանքների համակարգող Մ․ Ղալաչյանն աշակերտներին ներկայացրեց ՇՊՀ-ում մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորություններն ու արտոնությունները՝ մասնավորապես այն, որ ՇՊՀ-ն առաջակում է որակյալ կրթություն հայաստանյան բուհերի համեմատ ամենամատչելի վարձավճարներով։
Ներկայացվեցին նաև բուհում գործող ներբուհական և պետության կողմից սահմանված զեղչային համակարգերը, ԲՏՃՄ ուղղությունների գծով սովորող ուսանողներին պետության կողմից տրամադրվող կրթաթոշակի չափը (70․000 ՀՀ դրամ) և այլն։

ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանն էլ ապագա դիմորդներին ներկայացրեց բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ու գործընթացը, ընդունելության հիմնական ու լրացուցիչ փուլերի առանձնահատկությունները։

Հանդիպումների ավարտին տրվեցին աշակերտներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։