Հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավարների հետ

Այսօր ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանն ու Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանը հանդիպեցին ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար Մարկ Լասմանի և ծրագրի ղեկավարի տեղակալ Նարինե Գասպարյանի հետ։

Ծրագրի նպատակն է բարձրացնել իրավաբանական կրթության և մասնագիտական վերապատրաստման որակը, ուսանողների գործնական հմտությունների և կարողությունների բարելավումը, ոլորտային համագործակցությունն ու ամրապնդումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրավաբանական կրթության ոլորտի բարեփոխմանն ու որակյալ կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր։ Հյուրերը շրջայց կատարեցին բուհում, ծանոթացան «Դատախաղերի» լսարանին, որտեղ ուսանողներն անցկացնում են ինչպես իրենց ուսումնական պարապմունքները, այնպես էլ՝ իրավաբանական բնույթի տարբեր միջոցառումներ։

Ձեռք բերվեց համաձայնություն համագործակցությունը շարունակական դարձնելու վերաբերյալ։