Ճանաչողական այց ՇՊՀ-ում
Փետրվարի 14-ին Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում հյուրընկալել էինք Գյումրու թիվ 40 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին։
Հանդիպման սկզբում Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոսներն աշակերտներին ներկայացրին ամբիոնում թողարկվող մասնագիտությունները, դրանց գրավչությունը և աշխատաշուկայում տվյալ ոլորտի մասնագետների պահանջարկի առկայությունը։
Կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության լաբորատորիայում աշակերտները ծանոթացան լաբորատորիայի նյութատեխնիկական հնարավորություններին, առկա սարքերին ու սարքավորումներին, մանրադիտակով դիտեցին պատրաստուկները։ Ամբիոնի դասախոսների հետ աշակերտներն իրականցրին 9-րդ դասարանի ուսումնական ծրագրին համապատասխան լաբորատոր փորձեր և փորձարկումներ բուսաբանությունից, բջջաբանությունից և քիմիայից։










