Ուսանողական շաբաթ ՇՊՀ-ում
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ` նոյեմբերի 13-ին Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում Ուսանողական խորհրդի կողմից անցկացվեց իրազեկման հանդիպում, որի ընթացքում ՈՒԽ-ի նախագահ Նյուռա Մուրադյանը համալսարանի ուսանողներին ներկայացրեց առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների ցանկը․
- Նոյեմբերի 14-ին, ժամը 13։30-ին՝ վիկտորինա (Բանականության բանալի),
- Նոյեմբերի 15-ին, ժամը 13։30-ին՝ ֆիլմի դիտում (նիստերի դահլիճ)
- Նոյեմբերի 16-ին, ժամը 13։30-ին՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ (նիստերի դահլիճ)
- Նոյեմբերի 14, 15, 16-ին ժամը 15։00-ին՝ մաֆիայի առաջնություն․ խաղ (Բանականության բանալի)
- Նոյեմբերի 17-ին ժամը 13։30-ին՝ հանդիպում հայտնի հյուրի հետ (նիստերի դահլիճ)։
Հանդիպման ընթացքում գիտության և սպորտի ոլորտում հաջողություններ գրանցած, ինչպես նաև Ռազմական ամբիոնի կողմից անցկացրած «Կրակային պատրաստության» դասընթացի մասնակից ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր։







