ՇՊՀ-ում նշվեց Տյառնընդառաջը
Տյառնընդառաջը (Տրնդեզ) Հայաստանում ամենատարածված տոներից է։ Հայ Առաքելական Եկեղեցին այն տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից քառասուն օր հետո։ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։
Այսօր Շիրակի պետական համալսարանում տոնի խորհուրդը ներկաներին մեկնեց Գյումրիի Սբ. Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Նշան քահանա Պանֆյորովը, որից հետո համալսարանի բակում, ժողովրդական ավանդույթի համաձայն, վառվեց կրակը։
Տյառնընդառաջի կրակի վառման արարողությունը զուգորդվեց ծիսակատարություններով, հայկական ավանդական երգ ու պարով:









