ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների՝
ներբուհական և բուհից բուհ տեղափոխությունների մասին
Համաձայն «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջների՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում ներբուհական (առկա բաժիններից` հեռակա, հեռակա բաժիններից` առկա) և ՀՀ/օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխության մասին 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 24-ը ներառյալ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք.Գյումրի, Պ.Սևակի 4, 2-րդ հարկ, Ե 2-4), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. անձնագրի պատճենը,
2. ակադեմիական տեղեկանքը,
3. տեղեկանք ուսումնառած բուհից (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70