ՇՊՀ-ի գրադարանում այսօր անցկացվեց «Թարգմանչաց տոնի խորհուրդը» խորագիրը կրող միջոցառումը
Սուրբ Թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Միջոցառման ընթացքում սահիկաշարերի միջոցով ներկայացվեցին 5-րդ դարի թարգմանչական գրականության նվիրյալների ծավալած գործունեությունը, զուգահեռներ անցկացվեցին ժամանակակից թարգմանիչների կատարած գործերի հետ։
Ցուցադրվեցին գրադարանի Ոսկե ֆոնդում պահվող 1728թ․ հրատարակված Աստվածաշունչ մատյանը և հնատիպ ու հազվագյուտ ժառանգություն համարվող այլ մատյաններ։




