Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Համաձայն «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի 12-րդ հոդվածի 2-րդ կետի․ «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ»:
Դասընթացները կկազմակերպվեն Շիրակի պետական համալսարանում:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
- դիմում` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
- 3×4 չափի մեկ լուսանկար,
- բարձրագույն կրթության դիպլոմ,
- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 163528999994 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները լուսապատճենվում և վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ է։
Մասնակիցներն անվճար կարող են օգտվել համալսարանի գրադարանից և սպորտդահլիճից:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման հարուստ փորձ ունեցող` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:
Մասնակիցների խմբի ձևավորումից հետո նրանց հետ կքննարկվի վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակացույցը:
Դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունիսի 13-ից մինչև հունիսի 24-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից 18:00-ն՝ հետևյալ հասցեով. ք. Գյումրի, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ՝ ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414 (Ղալաչյան Մեսրոպ)։