Ֆոկուս-խմբային հանդիպում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում Որակի ապահովման բաժնի կողմից անցկացվեց ֆոկուս-խմբային հանդիպում ուսանողների մասնակցությամբ։
 Հանդիպման նպատակն էր բացահայտել ուսանողների ակադեմիական և սոցիալական կարիքները՝ կապված կրթական միջավայրի, ֆակուլտետների դեկանատների և ամբիոնների աշխատանքի, բուհի նյութատեխնիկական ռեսուրսների, խորհրդատվական ծառայությունների, տեղեկատվության հասանելիության, վարչական գործընթացների և այլնի հետ։
 Հարցախույզերի և քննարկումների արդյունքում վեր հանվեցին ուսանողներին հուզող հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։