ՇՊՀ-ում արտաքին համագործակցության ոլորտների ընդլայնումը շարունակական գործընթաց է

Շարունակելով արտաքին համագործակցության ոլորտների ընդլայնումն ու բազմազանեցումը` Շիրակի պետական համալսարանում անցկացվեց 3D մոդելավորմամբ և ուսուցումով զբաղվող GoUp ընկերության կողմից կազմակերպված սեմինարը։

Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրեցին վիրտուալ ինտելեկտի գաղտնիքները, 3D և VR տեխնոլոգիաների առանձնահատկություններն ու տարբեր ոլորտներում դրանց ընձեռած հնարավորությունները։

Մասնակիցները հնարավորություն ունեցան VR ակնոցների միջոցով տեղափոխվել վիրտուալ իրականության աշխարհ, որտեղ չկա ժամանակի և տարածության զգացում։

Առաջիկայում նախատեսվում է քննարկել համագործակցության պայմանագիր կնքելու հարցերը: