«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկատվական հանդիպում անցկացրեցին ՇՊՀ-ում
Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգողներ Արամայիս Սիմոնյանն ու Արևիկ Պռազյանը Շիրակի պետական համալսարանում տեղեկատվական հանդիպում անցկացրեցին ՇՊՀ-ի ուսանողների հետ։
Հանդիպման սկզբում հյուրերին ողջունեց և մասնակիցներին ներկայացրեց ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը։ Նա, կարևորելով ՇՊՀ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի միջև եղած համագործակցության երկարամյա փորձը, հույս հայտնեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՇՊՀ-ի ուսանողներն ակտիվ մասնակցություն կունենան ծրագրին։
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգողները մասնակիցներին ներկայացրեցին ծրագրի գաղափարն ու առաքելությունը, ծրագրին դիմելու կարգը, պահանջները, ընտրության փուլերը և հետագա գործունեությունը։
Հանդիպման ավարտին հյուրերը պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։








