ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 13․30-ին, ՇՊՀ նիստերի դահլիճում տեղի կունենա  «Հայաստանի աշխարհագրություն» էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը։ Ձեռնարկն իր տեսակի մեջ եզակի է, որը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, պատրաստել են ՇՊՀ աշխարհագրության բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները՝ դոցենտ Ա․ Ներսիսյանի ղեկավարությամբ։ Էլեկտրոնային ձեռնարկը ներառում է մոտ 60 տեսադաս, 6 ժամ ընդհանուր տևողությամբ։