ՇՊՀ ուսանողները կմասնակցեն Տվերի պետական համալսարանի ամառային ճամբարին
Շիրակի պետական համալսարանի և Տվերի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում հուլիսի 21-ից 30-ը ՇՊՀ-ի «Ռուսաց լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ (անգլերեն-ռուսերեն)» մասնագիտությունների ինն ուսանողներ մեկնելու են ՏՊՀ՝ մասնակցելու ամառային ճամբարի աշխատանքներին։ Ուսանողների խումբը կղեկավարի Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Վանուհի Սաֆյանը։
ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում ունեցավ վերոնշյալ խմբի հետ, որի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական և նախապատրաստական մի շարք հարցեր։ Ռեկտորը կարևորեց նման ծրագրերի դերը մասնագիտական հմտությունների զարգացման, միջմշակութային հաղորդակցության և միջազգային կապերի ընդլայնման ու խորացման տեսանկյունից։ Նա նաև ուսանողներին մաղթեց հաջողություն՝ հորդորելով ակտիվորեն մասնակցել ճամբարի բոլոր նախաձեռնություններին և արժանապատվորեն ներկայացնել հարազատ բուհը։