Ճանաչողական այց ՇՊՀ-ում

Այսօր ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրակտիկանտ ուսանողների նախաձեռնությամբ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում հյուրընկալել էինք Շիրակի մարզի Մեղրաշենի միջնակարգ դպրոցի և Ախուրյանի Ն․ Աղբալյանի անվան ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտներին։

Մինչև ամբիոնի հնարավորություններին ծանոթանալը, աշակերտները հանդիպեցին ֆակուլտետի դեկանի, Կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Աշակերտների համար «Կենսաբանություն» առարկայից ինտեգրված դաս անցկացրեց կ․գ․թ․, դոցենտ Անահիտ Գրիգորյանը։ «Կենսատեխնոլոգիա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Էմմա Սարգսյանը սահիկաշարերով ներկայացրեց «Կենսաբանություն» մասնագիտության գրավչությունը։

Կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության լաբորատորիայում աշակերտները ծանոթացան առկա սարքերին ու սարքավորումներին, ամբիոնի դասախոս կ․գ․թ․ Թ․ Փանոսյանի հետ կատարեցին լաբորատոր փորձեր կենսաբանություն և քիմիա առարկաներից։