Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման մասին
Հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի /ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանի հավելված/ դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների՝ համալսարանի հեռակա համակարգում (համապատասխան կամ հարակից մասնագիտություններով) ուսանողական իրավունքների վերականգնման մասին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի դիմումներն ընդունվում են 2023 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 1-ը` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4, 2-րդ հարկ, Ե2-4 սենյակ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագրի պատճենը,
- ակադեմիական տեղեկանքը,
- հեռացման կամ ազատման հրամանի պատճենը,
- զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70