Հարգելի’ գործընկերներ,

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն(ԳՆԳԱԿ) հիմնադրամը հայտարարում է ճանապարհորդական դրամաշնորհների մրցույթ՝ աջակցելու ՀՀ գիտնականներին մասնակցել Հորիզոն Եվրոպա (ՀԵ) ծրագրի թեմատիկ կլաստերների մրցույթներին նվիրված բրոքերային միջոցառումներին, որն իրականացվում է ԵՀ-ի կողմից ֆինանսավորվող NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում:

 

Նախագիծը տրամադրում է ֆինանսավորում՝ մեկ ճանապարհորդության համար 1000 եվրոն չգերազանցող ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով:

 

Շտապե՛ք դիմել, քանի որ մրցույթը բաց է հրապարակման օրվանից մինչև հատկացված բյուջեի սպառումը:

 

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք մեր կայք՝

https://shorturl.at/hxDFO