«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» ու «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությունների դիմորդներին
ՇՊՀ՝ 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» ու «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությունների դիմորդներին խնդրում ենք մոտենալ ՇՊՀ ընդունող հանձնաժողով՝ քննաթերթիկ ստանալու համար։
Դիմորդներն իրենց հետ պետք է ունենան․
1. անձնագիր
2. 4 հատ լուսանկար (3×4 չափի)
3. առողջության մասին պոլիկլինիկայի կողմից տրամադրած տեղեկանք
Ժամանակացույցը՝ ստորև
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ»- հոկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ից մինչև 16:00 (ընդմիջում՝ ժ․13:00-14:00)
«Նախնական զինվորական պատրաստություն»- հոկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 16:00 (ընդմիջում՝ ժ․13:00-14:00)
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ընդունելության կարգի 41-ից 43 կետերի արտոնություններ ունեցող դիմորդները ներկայացնելու են նաև արտոնությունները հաստատող փաստաթղթեր։