ՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավարի ԺՊ Գագիկ Նիկողոսյանը, Տեղեկատվական համակարգերի և սարքավորումների սպասարկման պատասխանատու Գևորգ Ասատրյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել են «Либериум Навитас» ՍՊԸ-ի համասեփականատեր, տեխնիկական տնօրեն Կամիս Յարոսլավի և խորհրդատու Տիգրան Մանուկյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են ուսանողների կրթությունը Jet Brains ընկերության կողմից առաջարկվող ժամանակակից ծրագրային միջոցներով կազմակերպելուն։
Կողմերի միջև նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել գործատուների մոտ ուսանողներին որպես ապագա աշխատակիցներ ընտրելու գրավչությունը բարձրացնելու նպատակով կազմակերպել և անցկացնել որակավորման դասընթացներ։ Քննարկվել էին նաև ծրագրի մասնակից ուսանողներին համալսարանին անհրաժեշտ ծրագրեր ստեղծելու աշխատանքների մեջ ներգրավելու տարբերակներն ու հնարավորությունները։
Հանդիպման ավարտին որոշվեց հետագա աշխատանքների իրականացման համար ստեղծել երկու կողմերի ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խումբ։



