Սեմինար-քննարկում «Պատմագիտության արդի մոտեցումները» թեմայով

Շիրակի պետական համալսարանի Պատմության և իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ բուհում  տեղի ունեցավ հերթական գիտական սեմինար-քննարկումը՝ «Պատմագիտության արդի մոտեցումները» թեմայով: Բանախոսն էր նույն ամբիոնի դասախոս Արթուր Նիկողոսյանը։ Սեմինարին մասնակցում էին ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները։

Սեմինարի սկզբում բացման խոսքով հանդես եկավ պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանը, ով իր խոսքում նշեց, որ կարևորվում են արդի դարաշրջանում պատմագիտության մոտեցումների ուսումնասիրման անհրաժեշտությունը, հրատապությունն ու արդիականությունը։

Այնուհետև Ա․ Նիկողոսյանը, համադրելով հայ և համաշխարհային պատմագիտության նվաճումները, ներկայացրեց ժամանակաշրջանի հիմնախնդիրները, առանձնացրեց պատմագիտության քաղաքակրթական և տնտեսագիտական ձեռքբերումները, մասնավորապես՝ այդ ամենը դիտարկելով համաշխարհային պատմագրության տեսանկյունից։

Ծավալվեց ակտիվ քննարկում ուսանողների և դասախոսների մասնակցությամբ, քանի որ գիտական սեմինարն ուներ նաև ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն։