Կենտրոնական բանկը հայտարարում է Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական աշխատանքի մրցույթ

Կենտրոնական բանկը հայտարարում է Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական աշխատանքի մրցույթ, որը մինչ այժմ իրականացվում էր որպես կրթաթոշակի մրցույթ:

Մրցույթի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, ուսանողների, ինչպես նաև ոչ ուսանող հետազոտողների հարցերին պատասխանելու և նրանց հետ անկաշկանդ հաղորդակցում ապահովելու նպատակով անցկացվելու են բաց դռների օրեր, որոնց ընթացքում ավելի մանրամասն տեղեկություն կտրվի հետազոտական մրցույթի վերաբերյալ: Բաց դռների օրերն իրականացվելու են հունիսի 12-ից 16-ը՝ յուրաքանչյուր օր Կենտրոնական բանկ հրավիրելով առաջին 30 գրանցվածներին:

Գրանցվելու համար կարող եք անցնել հղումով՝ http://bitly.ws/Hoh7